տուն Քաղաքական Երկու դժբախտություն ունի ՍԴ-ն․ առաջինը, որ գտնվում է Բաղրամյան փողոցի վրա

Երկու դժբախտություն ունի ՍԴ-ն․ առաջինը, որ գտնվում է Բաղրամյան փողոցի վրա

376
0

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր « Իմ քայլը» խմբակցության ներկայացրած՝ ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը։

Նիստը նախագահող Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ գործընթացն իր համար էլ հեշտ չէ, քանի որ երկար տարիներ աշխատել է ՍԴ-ում՝ ներկայացնելով ՍԴ խնդիրները։

«Երկու դժբախտություն ունի ՍԴ-ն, առաջինը՝ որ գտնվում է Բաղրամյան փողոցի վրա, երկրորդը՝ որ լուծում է ընտրությունների հետ կապված վեճերի հարցերը: Ինչո՞ւ Բաղրամյանի վրա, որովհետև ցանկացած իրադարձություն, որ տեղի է ունենում Բաղրամյան փողոցի վրա, անուղղակիորեն ազդում է ՍԴ վրա. չեզոք գոտում հայտնվում էր ՍԴ-ն: Ընտրությունների արդյունքների հետ կապված՝ երեք-չորս տարին մեկ ՍԴ նկատմամբ վստահությունն ընկնում էր՝ ընտրական գործընթացի հետ կապված»,- ասաց նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here