տուն Սպորտ Երկուշաբթի օրը Նադալը կրկին կդառնա աշխարհի թիվ 1 ռակետ

Երկուշաբթի օրը Նադալը կրկին կդառնա աշխարհի թիվ 1 ռակետ

178
0

111111111111111

Իսպանացի Ռաֆայել Նադալը երկուշաբթի օրը կրկին կգլխավորի պրոֆեսիոնալ թենիսիստների վարկանշային աղյուսակը։ Այսօր Չինաստանում ընթացող China Open թենիսի տղամարդկանց մրցաշարում իսպանացին դուրս է եկել եզրափակիչ այն բանից հետո, երբ նրա մրցակից չեխ Թոմաշ Բերդիխը հրաժարվել է հետագա պայքարից։ Վարկանշային աղյուսակում Նադալը կշրջանցի սերբ Նովակ Ջոկովիչին, ով այնտեղ «հանգրվանել էր» դեռևս 2011 թվականի հունիսին։

Նադալն, ով այս տարի հաղթել է «Մեծ սաղավարտի» երկու մրցաշարում, երկու անգամ գլխավորել է լավագույնների աղյուսակը՝ այդ դիրքում մնալով 102 շաբաթ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here