Երկիր մոլորակի մագնիսական դաշտը, որը նրան պաշտպանում է արևի ճառագայթումից, շարունակում է գաղտնիք մնալ մասնագետների համար։ Նրանք չեն կարողանում առայժմ բացատրել, թե ինչու է այդ դաշտը մերթ ուժեղանում, մերթ թուլանում։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։
Օրեր առաջ NASA-ն հայտնել էր, որ մագնիսական այդ դաշտում մեծանում են անցքերը, որոնցից ներթափանցող ճառագայթումը կարող է Երկիր մոլորակը վերածել Մարս մոլորակի՝ այրելով ամեն ինչ։
Swarm արբանյակային համակարգի հետազոտոթյունները ցույց են տալիս, որ մագնիսական դաշտը հատկապես թուլացել է Արևմտյան կիսագնդում։