տուն Քաղաքական Միջազգային Երկիրն անհամատեղելի է ինտերնետ-բիզնեսի հետ. Ռուսաստանցի «Ցուկերբերգը» լքել է երկիրը և այլևս...

Երկիրն անհամատեղելի է ինտերնետ-բիզնեսի հետ. Ռուսաստանցի «Ցուկերբերգը» լքել է երկիրը և այլևս չի վերադառնա

88
0

3671010

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի խոշորագույն «Վկոնտակտե» սոցիալական ցանցի հիմնադիր Լև Դուրովը լքել է Ռուսաստանը և չի պատրաստվում վերադառնալ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը` հղում կատարելով Techcrunch-ին:

Վերջինիս հետ զրույցում Դուրովը հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ Ռուսաստան, քանի որ «համացանցային բիզնեսը ներկայում անհամատեղելի է երկրի հետ»:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում համացանցում հաճախ էին հայտնվում տեղեկություններ, որ Դուրովը պաշտոնանկ է արվել կամ վաճառել է իր բիզնեսը: