«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ այն հարցին, թե ինչու՞ Հայաստանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին դեմ քվեարկեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:
«Հայաստանը այդպես է քվեարկել երկու իրավիճակի հետեւանքով: Առաջինը՝ դա մեր սպեցիֆիկ հարաբերություններն են Ռուսաստանի հետ անվտանգության առումով, իսկ երկրորդը կապված էր տեքստի հետ, որը փոխվեց: Հասկանալի է, որ երկիրը, ունենալով Ղարաբաղի խնդիր, այլ կերպ չէր կարող քվեարկել: Եվ այժմ կարծում եմ, դա կարեւոր չէ, ավելի կարեւոր է այն՝ ինչ տեղի է ունենում Օբամայի եւՊուտինի բանակցություններում»,-ասում է Իսկանդարյանը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության դրվեց այն հարցը, թե Ղրիմի հանրաքվեն օրենքի ուժ ունի, թե ոչ: Դեմ էին քվեարկել 100 երկիր, կողմˋ 11, ձեռնպաh`58:
Հայաստանի արտգործանախարարությունը մինչ քվեարկությունը հայտնել էր, որ ձեռնպահ է քվեարկելու, սակայն քվեարկությանը կողմ քվեարկեց: