18 տարի դադարից հետո ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյան ղեկավարությամբ ելույթ կունենան «Դու պիտի ճախրես» խորագիրը կրող համերգով սեպտեմբերի 7-ին` ժամը 19։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Տարին նաև հոբելյանական է. լրանում է Արա Գևորգյանի ստեղծագործական բազմաբովանդակալի ուղու 40 տարին:

«Ոչ մի անգամ Հայաստանում փողով համերգ չեմ տվել և չեմ վճարվել ոչ մի միջոցառման համար: Դա իմ անձնական ցանկությունն է եղել: Այս անգամ նույնպես, համերգի ամբողջ հասույթը նվիրվելու է հիվանդ երեխաներին: Կոչ եմ անում բոլորին կանգնել իմ կողքին»,- կարևորում է Արա Գևորգյանը։
«Դու պիտի ճախրես» համերգը բարեգործական է: Ողջ հասույթը տրամադրվելու է «Ժպիտների քաղաք» հիմնադրամին, որը աջակցում է կազմակերպել քաղցկեղով հիվանդ երեխաների և երիտասարդների որակյալ բուժումը Հայաստանում։
Տոմսերն առցանց https://bit.ly/2X0S6Mo կամ զանգահարեք 060 276 000