Բժիշկները պնդում են, որ 70 տարի ապրելու համար անհրաժեշտ է հետևել միջերկրածովյան սննդակարգին: Բորդոյի համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ այս շրջանում կանայք ավելի երկար են ապրում և քիչ խնդիրներ են ունենում առողջության հետ:
Այս սննդակարգում շատ են մրգերը, բանջարեղենները, ձուկը, լոբազգիները: Սև միսը կամ երշիկեղենն, ինչպես նաև ալկոհոլը այստեղ գրեթե չեն օգտագործում: Իսկ ճարպերն օրգանիզմ են ներթափանցում զեյթունի ձեթի միջոցով, որը նույնպես շատ է օգտագործվում: Այս մասին գրում է The Daily Mail-ը: