ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինն, ով պատասխանատու է Եվրոպայի և Ասիայի հետ հարաբերությունների համար, հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ադրբեջան-ը տարածաշրջանում ունեն ընդհանուր շահեր, երկու երկրներն աշխատելու են համատեղ էներգառեսուրսների մատակարարման դիվերսիֆիկացիայի, ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների իրականացման, ահաբեկչության և թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը։
Պետքարտուղարի տեղակալի օգնականն անդրադարձել է նաև ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը։
«Որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների համապատասխան, մասնավորապես՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների հավասար իրավունքներ ու ինքնորոշում», — ասել է Ռուբինը։
Նա նշել է, որ ի դեմ դեսպան Ջեյմս Ուորլիքի Միացյալ Նահանգները կարծում են, որ կա իրական հնարավորություն խաղաղության ահսնելու համար, և հույս է հայտնել, որ այդ ուղղությամբ աշխատանքը կշարունակվի Հայաստանի և Ադրբեջանի՝ անցած շաբաթ Վիեննայում կայացած հանդիպումից հետո։
«Ցանկացած երկարատև լուծում պահանջում է կողմերին զիջել։ Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է քաղքաակն կամք դրսևորեն, որպեսզի ընդունեն դժվար որոշումներ, որոնք պահանջում է խաղաղ կարգավորումը», — ասել է Ռուբինը։