տուն Տնտեսական Երկարաձգվեց «Արկո Գոռ»-ի մաքսային ռեժիմը

Երկարաձգվեց «Արկո Գոռ»-ի մաքսային ռեժիմը

150
0

Կառավարությունն այսօր թույլատրեց «Արկո Գոռ» ՓԲԸ կողմից Հայաստան ներմուծված և չվերաարտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմը երկարաձգել մինչև 2014թ. մայիսի 17-ը: Աբովյանում գտնվող ընկերությունն իրականացրել է թղթի և ստվարաթղթի արտադրության ներդրումային ծրագիր, որի համաձայն տարեկան թողարկվելու է շուրջ 10.5 հազար տոննա բարձրորակ արտադրանք: Այժմ եղած 40 աշխատատեղին կգումարվի ևս 35-ը, աշխատակիցների միջին աշխատավարձը կկազմի 150 հազար դրամ: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը տեղեկացրեց, որ ընկերությունը արտադրանքի հիմնական մասը կարտահանի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here