Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում Նորվեգիան մեկ ժամվա ընթացքում նվաճեց երկրորդ ոսկե մեդալը:
Բիաթլոնիստ Էմիլ Հեգլե Սվենդսենի հաջողությունից մեկ ժամ անց իր երկրի համար ևս մեկ ոսկե մեդալ է նվաճել երկամարտիկ Յորգեն Գրաբաակը: Երկրորդ տեղում նրա հայրենակից Մագնուս Մոանն է, երրորդը` բրոնզե մեդալակիր Ֆաբիան Ռիսլեն է:
Տեղեկացնենք, որ սա Նորվեգիայի 7-րդ ոսկին է այս օլիմպիադայում: