տուն Քաղաքական Միջազգային Երիտասարդներն ավելի հաճախ են դիմում ինքնասպանության քաղցկեղ հայտնաբերելուց հետո

Երիտասարդներն ավելի հաճախ են դիմում ինքնասպանության քաղցկեղ հայտնաբերելուց հետո

243
0

url

Օնկոլոգիական հիվանդություններով տառապող պատանիներն ու երիտասարդները հաճախ են դիմում ինքնասպանության։ Այս մասին ասվում է Շվեդիայի, Իսլանդիայի և ԱՄՆ-ի գիտնականների կողմից անցկացված հետազոտության եզրակացություններում, որոնք տպագրվել են Annals of Oncology ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են 1987-2009 թվականների Շվեդիայի 7.8 մլն քաղաքացիների տվյալներ։ Այս ընթացքում կատարվել է ինքնասպանության 106 հազար փորձ։ 7.8 միլիոնից 12.6 հազարի մոտ է հայտնաբերվել քաղցկեղ։ 15-30 տարեկան հիվանդներից 136-ը փորձել են ինքնասպան լինել։ Նրանցից միայն 22-ն են «հասել իրենց նպատակին»։

Հետազոտողները նշում են, որ ինքնասպանության փորձ երիտասարդներն ավելի հաճախ անում են հիվանդության հայտնաբերման առաջին տարում։ Այս ցուցանիշով քաղցկեվող հիվանդների մոտ ինքնասպանության փորձերը 1.5 անգամ գերազանցում են առողջների շրջանում նման փորձերի թվին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here