«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման անդամները հոկտեմբերի 25-ին երթով շարժվեցին Նոր Նորքի վարչական շրջանում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետ։ Նրանց էին հետևում Սամվել Ալեքսանյանի պահապանները: Տեղի ունեցան բախումներ երկու կողմերի միջև: Օլիգարխի կողմնակիցները ակնհայտ սադրանքների էին դիմում` կաղիններ նետելով ցուցարարների վրա, իսկ ոստիկանները կրկին անտարբեր էին: