Հարգելի քաղաքացիներ,
Կազմակերպվում է կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ բողոքի երթ-ակցիա հեծանիվներով:
Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 7-ին ժամը 12:00–ին հեծանիվներով հավաքվում ենք Ազատության հրապարակում և միասին դրոշներով շարժվում ենք Երևանի կենտրոնական փողոցներով դեպի Հանրապետության հրապարակ և հետադարձ դեպի Ազատության հրապարակ:
Խնդրում ենք լինել ակտիվ և անպայման մասնակցել այս ակցիային, որի նպատակն է իրազեկել և մոտիվացնել մարդկանց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարին միանալու համար:
Հեծանվաերթի ընթացքում հանրությանը բաժանվելու են թեմային առնչվող իրազեկման թռուցիկներ: