տուն Հասարակություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում

306
0

Երևան քաղաքի Անտառային փողոցի Լեռ Կամսար և Սարմենի փողոցների հատվածում 2020 թվականի հուլիսի 11-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։

Փոփոխության արդյունքում Անտառային փողոցի վերոնշյալ տեղամասի 180 մետր հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Լեռ Կամսար փողոցից դեպի Սարմենի փողոց ուղղությամբ։

Նախատեսվող փոփոխությունն իրականացվում է տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով:

Ճանապարհային ոստիկանություն