տուն Հասարակություն Երթևեկության խախտումների բալային համակարգի ներդրումն արդյունավետ կլինի․ փոխոստիկանապետ

Երթևեկության խախտումների բալային համակարգի ներդրումն արդյունավետ կլինի․ փոխոստիկանապետ

142
0

Հայաստանում ճանապարհային երթևեկության խախտումների բալային համակարգի ներդրումից առաջ երկար ուսումնասիրություն է իրականացվել, հանդիպումներ են եղել եվրոպական երկրների ու ԱՄՆ համապատասխան մասնագետների հետ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց նախագիծը ներկայացնող ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։

Նրա խոսքերով՝ հիմա իրենցից պահանջվում է նվազեցնել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի ու վիրավորների թիվը, բայց ներկա տուգանային համակարգը սպառել է իրեն։ Ըստ փոխոստիկանապետի՝ հիմա ժամանակն է այս տարբերակը ներդնել, քանի որ իրենք վստահ են՝ սա արդյունավետ կլինի։

Քոչարյանը նշեց, որ իրենց առաջարկած նախագիծը շատ մեղմ է։ Նա օրինակ բերեց Ֆրանսիան՝ նշելով, որ այնտեղ մեկ տարվա համար է գործում միայն 12 բալը, իսկ մեզ մոտ նորից քննություն հանձնելու հնարավորություն կա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here