տուն Լուրեր Երթ՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների

Երթ՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների

228
0

arm138925654517Վաղը՝ հունվարի 10-ին, երթ տեղի կունենա ի պաշտպանության Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների: Երթի Ֆեյսբուքի էջում նշված է.

 

«Արժանապատիվ ՀՀ քաղաքացի՝

Դու՛րս արի փողոց և թույլ մի՛ տուր, որ քեզ վերջնականապես ստրկացնեն, անտարբեր մի՛ եղիր ներկա քաոսային վիճակին, պայքարիր քո Ազատության և Արժանապատվության համար: 2014 թվականի հունվարի 10-ին ժամը 13:00-ին դուրս արի փողոց, Ազատության հրապարակ՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և բոլոր քաղբանտարկյալերի: Շանթը անժամկետ հացադուլ է սկսել ԿԳԲ-ի մեկուսարանում, Դեկտեմբերի 24-ից և մի քանի օր անց նրանց են միացել Վահե Մկրտչյանը, Լիպարիտ Պետրոսյանը, ևս մի քանի զինակիցներ (հունվարի 8-ից) Ավետիս Ավետիսյանը, Միսակ Առաքելյանը, Ալբերտ Մարգարյանը, նույնպես միացել են հացադուլին: Գտնվելով հացադուլի մեջ՝ նրանք մնացել են ծայրահեղ վիճակում՝ առանց անհրաժեշտ բժշկական հսկողության, առանց արտաքին աշխարհի հետ շփման հնարավորության, նրանք իրավունք չունեն հանդիպել իրենց ընտանիքի անդամների հետ և ցանկացած այցելություն մերժվում է:

Հարգելի արժանապատիվ քաղաքացիներ:

Միացեք մեզ Ազատության հրապարակում հանուն արժանապատվության, հանուն ազատության և արդարության, հանուն մեր քաջ հայորդիների, ովքեր ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՆՉ ՕՐՍ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ և ԸՆԴՎԶՈՒՄ հանցագործ ռեժիմին»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here