տուն Լուրեր Երթ՝ թանկացումների դեմ

Երթ՝ թանկացումների դեմ

67
0

vozdushnaay_liniay_elektroperedach

Ո՛չ Թալանին նախաձեռնությունը օգոստոսի մեկին ժամը 19:00-ին անցկացնելու է հավաք-երթ Լուսավորենք Խավարը խորագրով, որը տեղի կունենա Մատենադարանի մոտ, ընդդեմ էլ.էներգիայի ապօրինի ու անհիմն թանկացման:Այդ օրը մենք բարձրացնենք մեր բողոքի ձայնը ցանկացած թալանի ու թանկացումներ դեմ:Լուսավորենք Խավարը խորագրի իմաստ ու բովանդակությունն է ,լուսավորել իշխանությունների կողմից ստեղծված խավարը ՝ մոմերով ու լապտերներով:
Երթի ընթացքում մենք կներկայացնենք մեր պահանջները ու կտանք ժամանակ դրանք իրականացնելու համար:Չկատարելու դեպքում մենք կտանք մեր գնահատականն ու համառժեք պատասխանը մի միայն օրենքի սահմաններում ու մեզ տրված սահմանադրական իրավունքով:
Կառավարությունն ու իշխանությունը վերջ ի վերջո պիտի գիտակցի ու հասկանա , որ մենք ՝ ժողովուրդն է որոշողը, այլ ոչ թե ինչոր պարտքերի տակ ճռացող չինովնիկներ , ովքեր փորձում են իրենց կերած-խմածի, խաղատներում կրվածի ու իրենց հաճույքների համար երկրի բյուջեից գողացած հաշիվները փակեն ժողովրդի գրպանը մտնելով:
Մենք դու թույլ չենք տա:
Կառավարությանն ու իշխանությանը հորդուրում ենք աշխատել հանուն ժողովրդի բարօրության ու մի միայն ժողովրդի համար:
Հայ ժողովրդին կոչ ենք անում այլևս չներել ոչ մի տեսակի թալանի ու թանկացման ձև, գլուխ չկախել, չարտագաղթել, այլ հակառակը մնալ մեր երկրում, պայքարել սեփական իրավունքների պաշտպանության համար ու միասին ստեղծել արժանապատիվ Հայաստան, որտեղ կապրեն միայն խելացի ու գիտակից հասարակություն:
Որոշողը մենք ենք, քանի որ իշխանությունը պատկանում է ԺՈՂՈՎՐԴՐԻՆ….

Ո՝չ Թալանին նախաձեռնություն