տուն Uncategorized Երեւան տեղափոխված հրշեջի վիճակը ծայրահեղ ծանր է

Երեւան տեղափոխված հրշեջի վիճակը ծայրահեղ ծանր է

206
0

Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարը Վանաձորի բժշկական կենտրոնից ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ տուժածի մոտ առկա է մարմնի մակերեսի 40% այրվածք` գլուխ, ստորին և վերին վերջույթներ, նաև` 10% վերին շնչուղիների: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ:

Նշենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ աշխատանքները համակարգում է նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը։

Ծրագրում ընդգրկվել են նաև այն դեպքերը, երբ առկա են չափորոշիչով սահմանված ցուցանիշները, սակայն կորոնարոգրաֆիա հետազոտությունից հետո նպատակահարմար է շտապ (մինչև 48 ժամերի ընթացքում) իրականացնել ոչ թե կորոնար ստենտավորում, այլ աորտա-կորոնար շունտավորում:

Աորտա-կորոնար շունտավորումը կիրականացվի պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում` կորոնար անոթների մեկ դեղապատ ստենտի տեղադրման համար` առողջապահության նախարարի հրամանով սահմանված գնին համապատասխան»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here