ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ «Երեւան Սիթի», «Սաս» եւ «Նոր Զովք» սուպերմարկետների մի քանի մասնաճյուղերի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։
Որոշվել է մինչեւ տնտեսվարողների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ավարտը (մարտի 31 ժամը 23։59) օրական 6 ժամով արգելել հետեւյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝ 1) «ՍԻԹԻ» ՍՊԸ՝ ք. Երեւան, Ավան, Հովհաննիսյան թաղամաս 24/7 շենք, ք. Երեւան, Կոմիտասի պողոտա 46 շենք. 2) «Սաս Գրուպ» ՍՊԸ՝ ք. Երեւան, Քաջազնունու փողոց 20/1 շենք․ 3) «Նոր Զովք» ՍՊԸ՝ ք. Երեւան, Մուրացան 113/4։
Հանձնարարվել է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսավարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
Իսկ ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ հանձնարարվել է ապահովել սույն որոշման պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։