տուն Լուրեր Երեւան-Խարկով չվերթը դադարեցվել է. «Դնեպրավիա»

Երեւան-Խարկով չվերթը դադարեցվել է. «Դնեպրավիա»

126
0

61036_src

«Դնեպրավիա» ընկերությունը որոշում է կայացրել սեպտեմբերի 1-ից դադարեցնել Խարկովից չվերթները դեպի Թբիլիսի, Երեւան, Բաթումի եւ Բաքու։ Ինչպես տեղեկացնում է vesti.ua-ն, այս մասին հաղորդել է «Դնեպրավիա»-ի տնօրեն Սերգեյ Պոսիլաեւը։

Ընկերությունում այդ որոշումը բացատրում են տնտեսական պատճառներով, որոնք ծագել են ռուսաստանյան տարածքով թռիչքի անհրաժեշտությամբ։

«Այն բանից հետո, որ Ռուսաստանը արգելեց ուկրաինական ավիաընկերություններին թռչել իր տարածքի վրայով, մեր երթուղիները զգալի երկարել են։ Օրինակ, Խարկով Բաքու թռիչքը մոտ երկու անգամ երկարել է։ Համապատասխանաբար աճել են վառելիքի, անձնակազմի եւ մնացած անհրաժեշտությունների գները»,- ասել է Պոսիլաեւը։

Չեղարկված չվերթների ուղեւորներին առաջարկվել է հետ վերադարձնել տոմսերի գումարները կամ թռչել Կիեւ, կամ այլ քաղաք եւ այնտեղից տեղափոխվել Խարկով։

Դնեպրոպետրովսկից Կովկաս չվերթները երկարել են մոտ 20-40 րոպեով, այդ պատճառով ընկերությունը այն թողնում է չվացուցակում՝ պահպանելով տոմսերի գները։ «Դնեպրավիա»-ն շարունակում է թռչել Խարկովից Կիեւ, իսկ ձմռանը նախատեսվում է չվերթ դեպի Իվանովո-Ֆրանկովսկ։