Երեւանի քաղաքապետարանի անշարժ գույքի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Խաչատրյանն այսօր ավագանու նիստում տեղեկացրեց՝ Արգիշտիի փողոցի 48 եւ 48/1 հասցեում գտնվող հողամասերի սեփանակատերը կկառուցի հյուրանոց, հայկական արհեստների կենտրոն: Կառուցապատողը խոստացել է նաև վերականգնել «Կարմիր կամուրջ» պատմամշակութային հուշարձանը, որը փլուզման եզրին է:
Քաղաքապետարանի պաշտոնյայի խոսքով՝ ներդրումների չափը 4.8-5 մլրդ դրամ է: