ՀՀ ոստիկանությունն ուսումնասիրություն է սկսել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր գրանցված միջադեպի առնչությամբ, Epress.am-ին հայտնել է Ոստիկանության լրատվության բաժնի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը։ Մինչ ոստիկանությունն ուսումնասիրում է փաստերը, Epress.am-ը սեփական հետաքննությունն է անցկացրել և պարզել հայհոյողների ինքնությունը: Հիշեցնենք, որ մի խումբ երիտասարդներ այսօր թույլ չեն տվել լրագրողներին մասնակցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության հրապարակային պաշտպանությանը։
Կարդացեք ամբողջությամբ՝ http://www.epress.am