Երեւանի քաղաքապետին կից սոցիալական աջակցության խորհուրդ կստեղծվի: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նա նշել է, որ ավագանու այսօրվա որոշմամբ ստեղծված խորհրդի գործունեության նպատակն է մայրաքաղաքի սոցիալապես խոցելի անդամների աջակցությունը, ուսանողների ուսման մասնակի վճարումը:
«Խորհուրդը կաշխատի նաեւ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, ինչպես նաեւ մարտական գործողությունների կամ ՀՀ զինված ուժերում կամ Արցախի ՊԲ-ում ծառայության իրականացման ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացածների ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ»,- գրառել է Կարապետյանը: