տուն Տնտեսական «Երեւանի շոկոլադի գործարան», «Բելլաջիո», «Պռոշյանի կոնյակի գործարան»․ որ ընկերություններն են 1-ին միջոցառումից...

«Երեւանի շոկոլադի գործարան», «Բելլաջիո», «Պռոշյանի կոնյակի գործարան»․ որ ընկերություններն են 1-ին միջոցառումից օգտվել

816
0

ՀՀ կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառման շրջանակներում օժանդակություն են ստացել 455 տնտեսվարողներ՝ 33.5 մլրդ դրամի չափով։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ կենտրոնական բանկից։

Նշենք, որ առաջին միջոցառման շահառու են հանդիսանում բարվոք հարկային եւ վարկային պատմություն ունեցող տնտեսվարողները։ Նրանց տրվում է օժանդակություն՝ համաֆինանսավորման, վերաֆինանսավորման եւ սուբսիդավորման տեսքով։

Այս միջոցառման շրջանակներում հիմնականում դիմում են՝ խոշոր տնտեսվարողները, քանի որ մեկ տնտեսվարողի՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի առավելագույն գումարը՝ 500 մլն դրամի կարող է հասնել, իսկ համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման առավելագույն գումարը մինչեւ 250 մլն-ի: Վարկերը տրամադրվում են 2 տարի ժամկետով՝ աշխատավարձ վճարելու, հումք եւ սարքավորումներ ձեռք բերելու, հարկերը, կոմունալները վճարելու եւ իրենց նախկին վարկային պարտավորությունները կատարելու համար։ Բավարարված հայտերի մեջ կան մի շարք հայտնի ընկերություններ։

ՀԺ-ն զրուցել է մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե որքանով է ձեռնտու միջոցառումը։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: