տուն Հասարակություն Երեկ մի քանի ավտոմեքենաներ ջարդուփշուր արած երիտասարդն այսօր կրակոցներ է արձակել հյուրանոցում,...

Երեկ մի քանի ավտոմեքենաներ ջարդուփշուր արած երիտասարդն այսօր կրակոցներ է արձակել հյուրանոցում, ապա՝ վնասազերծվել

224
0

Մոտ մեկ ժամ առաջ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզի Զովունի համայնքում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում. կրակոց արձակած անձը սպանության փորձի համար հետախուզվում էր:

Կրակոցները հնչել են այն ժամանակ, երբ ոստիկանության հատուկ ջոկատայինները գործողություններ են իրականացրել հյուրանոցում՝ նրան բերման ենթարկելու համար:

Ոստիկաններին ի վերջո հաջողվել է վնասազերծել երիտասարդին եւ տեղափոխել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն:

ՀԺ-ի տեղեկություններով՝ կրակոցներ արձակած եւ սպանության փորձի համար հետախուզվող անձը 27-ամյա Նարեկ Պետրոսյանն է:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ոստիկանները փորձել էին վնասազերծել նրան, սակայն Պետրոսյանն իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով դիմել էր փախուստի՝ հարվածելով ու վնասելով կայանված վիճակում գտնվող ոստիկանական համարանիշներով Nissan մակնիշի ավտոմեքենային, այնուհետեւ Mercedes, Opel եւ Mitsubishi մակնիշի ավտոմեքենաներին: