տուն Հասարակություն Երեկ գիշեր ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն

Երեկ գիշեր ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն

277
0

Երեկ գիշեր դռնից և պատուհանից ներխուժել են «Ժողովուրդ» թերթի և Armlur կայքի խմբագրություն:

ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա իրավապահներին կոչ արեց պարզել՝ ովքեր են եղել ներխուժողները: «Ամբողջ խմբագրությունը տակնուվրա է արված: Կոչս իրավապահ համակարգին է՝ շուտափույթ պարզել, թե ինչ է տեղի ունեցել, ովքեր են խմբագրություն ներխուժածները, որ ամբողջ խմբագրությունը տակնուվրա են արել և ինչ են փնտրել»,- ասաց պատգամավորը:

Զոհրաբյանը հույս ունի, որ շատ արագ կստանանք այս հարցերի պատասխանը:

Օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանն էլ հայտնել է, որ առավոտյան 10-ին խմբագրության աշխատակիցը մտել է խմբագրություն, տեսել է, որ խմբագրությունը տակնուվրա է արված, դարակները բաց են, քարուքանդ է արված։ Ահազանգել են ոստիկանություն։