«Ինչպես միշտ, ճիշտ դուրս եկա:
ORT-ի ռեպորտաժն ու սեւեռուն ուշադրությունը <Երեւանի կենտրոնում տեղի ունեցած հեղափոխությանն ու թոզ ու դումանին> միանշանակ հավաստեցին` ռուսների սրտով չէր մեր աննամուս, օյ, կներեք, անանիմուս /յախկ, ինչ կեղտոտ բառ է/ հեղափոխությունը:
Եւ պայթունները ուղերձ էին բոլոր <անանիմկեքին>` չհամարձակվեն վերցնել իրենց ռուսոֆիլների ձեռքից Ազատության հրապարակը… ներող, բայց ազատամարտիկներին <ոմանք> այնտեղ հենց այնպես չեն նստեցրել, իշխանություններն էլ հենց այնպես Վոլոդյային` ոչ Պուտին, այլ` Ավետիսjան, հենց այնպես չեն ձերբակալել /բարե, թանկագին գնդապետ Ռուզենսկի. Ադրբեջանն ուշի-ուշով հետեււում է Ռուսաստանը ձեզ գործից հանելու է, թե` ոչ. ՀԱՊԿ-որեն Ղարաբաղին խառնվելու ձեր մտքերի համար… ի դեպ. մենք էլ ենք հետեւում դրան/:
Եւ ուրեմն` Ռուսաստանն ասաց Շանթին եւ նրա հետեւում կանգնածներին, էդ ձեր մտքով անցել է? Պուտինին <դիմավորել>. հլը տեսեք, թե մենք ձեզ ոնց կդիմավորենք:
Դիմավորեցին:
Ռուսաստանն <անանիմկեքին> ասաց. էդ ձեր մտքով անցել է? Վիլնյուսում բան-նման ստորագրել?; Դրա համար եք? ձեր` Հայայտան <կոչվածի> տեղը վիլնյուսյան գագաթնաժողովի փաստաթղթում անանիմկա, իմա` դատարկ թողել, որ ինչ-որ իքս պահի ինչով ուզեք լցնենք?:
չհամարձակվե`ք:
Ռուսաստանն ասաց. էդ ձեր մտքվ անցել է հանդիպել Ալիեւի հետ?:
Լավ է արել, որ անցել է, բայց` մեր սցենարով պիտ հանդիպես, Սրժ Ազատիչ /սցենարին կանդրադառնամ այլ անգամ/:
Կհանդիպեք նոյոմբերին:
Հ.Գ. Փաստորեն, մինչ վիլնյուսյան գագաթնաժողով:
Բա:»
Կարմեն Դավթյանի ֆեյսբուքյան էջից