Կորոնավիրուսով պայմանավորված՝ երեկայոն ժամերին բնակչությունը տանն է: Եվ սա նորմալ է: Բայց տնտեսվարողների համար` ոչ այնքան:
Էջմիածնում գործող մթերային խանութների, հացի փռերի տերերն ասում են, որ համաճարակը, այնուամենայնիվ, ազդեցություն ունեցել է բիզնեսի վրա:
Վերջին օրերին քաղաքացիներն այնքան բան էին գնել, որ հնարավոր է երկար ժամանակ խանութ չգնալ: Այդ օրերին մարդիկ պարկերով ալյուր էին գնում, որպեսզի տանը հաց թխեն, ավելորդ ռիսկի չդիմեն, տնից դուրս չգան: Սա էլ բերել է հացի վաճառքի տոկոսի նվազման:
Էջմիածնում խանութներ կան, որ իրենց ժամային գրաֆիկում փոփոխություններ են կատարել: Սովորական ժամից մեկ կամ երկու ժամ շուտ են փակվում, քանի որ անիմաստ է՝ գնորդներ չկան։
Խանութներից մեկի վաճառողուհին Araratnews.am-ին հայտնեց, որ երեկոյան երկար աշխատելն ամենևին պետք չի: «Երեկոյան ութից հետո անիմաստ է աշխատելը»,- ասում է աշխատակցուհին:
Հայկ Մագոյան