տուն Հասարակություն Երեխա ունեցող քաղաքացիները ինչպես կարող են օգտվել պետական աջակցության ծրագրից (տեսանյութ)

Երեխա ունեցող քաղաքացիները ինչպես կարող են օգտվել պետական աջակցության ծրագրից (տեսանյութ)

219
0

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության առաջին ծրագրի շրջանակներում միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի մարզային բնակավայրերում հիպոտեքային վարկով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին:

Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: 

Պետական աջակցությունը կուղղվի բնակարանի կանխավճարի ֆինանսավորմանը։

Աջակցության համար կարող են դիմել այն քաղաքացիները, ովքեր ունեն երկու և ավելի անչափահաս երեխաներ, իսկ բնակելի անշարժ գույքը ձեռք կբերեն 2020 թ.-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո: