Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին, ով վերջերս դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման ֆինանսական մեքենայությունների համար, հայտարարել է, որ Mediaset-ի շուրջ առաջացած աղմուկից հետո իրենց զգում են որպես «հրեաներ նացիստական Գերմանիայում»։ Այս մասին գրում է Il Messaggero-ն։
Գերմանիայի մասին Բերլուսկոնին հիշատակել է այն բանից հետո, երբ հայտնի լրագրող Բրունո Վեսպեի՝ Mediaset-ի վերաբերյալ հարցին ասել է, որ իր երեխաները խորհուրդ էին տալիս վաճառել Mediaset-ը և լքել Իտալիան։ Սակայն Իտալիայի հրեական համայնքի ղեկավարը դժգոհություն է հայտնել այս կապակցությամբ։ «Իտալիան ժողովրդավարական հանրապետություն է։ Նացիստական Գերմանիան բռնապետութոյւն էր, որը ղեկավարում էին հանցագործները։ Նրանք հանցանքներ էին գործում մարդկության դեմ՝ հրեաների դեմ նրանք գործում էին անհասելի դաժանությամբ։ Բերլուսկոնիի ընտանիքում նման ցանկացած համեմատություն ոչ միայն հասկանալի չէ, այլև անտեղի է և վիրավորական բոլոր նրանց դեպքում, ով զրկվել է կյանքից», — ասել է Ռենցո Գատենյան։