Ծնողների չափից դուրս խստությունը ավելացնում է իրենց երեխաների կողմից հետագայում թմրանյութերի, ալկոհոլի և ծխախոտի նկատմամբ հակում ունենալու հնարավորությունը։ Այս մասին ասվում է կանխարգելման խնդիրների եվրոպական ինստիտուտի հետազոտության մեջ։
Այն անցկացվել է եվրոպական 6 երկրներում՝ Իսպանիայում, Շվեդիայում, Չեխիայում, Մեծ Բրիտանիայում և Պորտուգալիայում։ Հարցումն իրականացվել է 11-19 տարեկան 7 հազար պատանիների շրջանում։ Ծնողների վերաբերմունքը երեխաներին բաժանել է չորս խմբի՝ ամեախիստից մինչև ամենաանփույթը։
Գիտնականները պարզել են, որ երեխաներն ամենահազվադեպն են հայտնվում ռիսկային խմբերում, եթե նրանց ծնողները դաստիարակաությունն իրականացնում են խելամտության սահմաններում և առանց ավելորդ խստության։