տուն Քաղաքական Միջազգային Երեխաներն ավելի շատ են շեղում վարորդների ուշադրությունը, քան բջջայինները

Երեխաներն ավելի շատ են շեղում վարորդների ուշադրությունը, քան բջջայինները

374
0

logo

Ավստրալական Մելբուրնի Մոնաշա համալսարանի մասնագետները պարզել են, որ մեքենայում երեխաների ներկայությունն ավելի շատ է շեղում ծնողների ուշադրությունը, քան բջջային հեռախոսը: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ եթե մեքենայում երեխա կա, ապա ծնողները վարելու ժամանակի մոտավորապես 20 տոկոսը հատկացնում են նրանց` շրջվելով երեխայի կողմ կամ հայելու մեջ հետևելով նրանց : Իսկ ահա բջջային հեռախոսի վրա վարորդները ծախսում են 12 անգամ ավելի քիչ ժամանակ: Նույնիսկ վարորդի կողքին նստած մեծահասակ ուղևորը չի օգնում երեխաների վրայից ուշադրությունը շեղելու հարցում:

Երեք շաբաթ տևած փորձին մասնակցել է 12 երեխա: Ընդհանուր առմամբ, տեսախցիկներով զինված մեքենաներով կատարվել է 92 ուղևորություն: Փորձագետները նշում են, որ 92 ուղևորությունից 90-ը կարող էին տխուր ավարտ ունենալ, քանի որ ծնողներն անխտիր շեղել են ուշադրությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here