տուն Հասարակություն Առողջապահություն Երեխաների ապօրինի որդեգրումների գործով Լիանա Կարապետյանը կալանավորվեց

Երեխաների ապօրինի որդեգրումների գործով Լիանա Կարապետյանը կալանավորվեց

367
0

«Երեւանի Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը կալանավորվեց:

Տեղեկությունը հաստատում է  Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Կարապետյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը): Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում: