տուն Քաղաքական Միջազգային Երեխաները 18 ամսականից հասկանում են կեղծավորությունը

Երեխաները 18 ամսականից հասկանում են կեղծավորությունը

332
0

Rebenok_v_pervyiy_raz_GIF-ki_1

Խոսել չկարողացող երեխաներն այդուամենայնիվ հասկանում են հաղորդակցության շատ տարրեր: 18 ամսականում նրանք մարդու դեմքի արտահայտությամբ կարողանում են հասկանալ նրանց հույզերը: Գիտնականները պարզել են, որ այս տարիքում արդեն հնարավոր չէ խաբել երեխաներին:

Կոնկորդիայի համալսարանի կանադացի գիտնականներ Դիանա Պուլեն-Դյուբուան և Սաբրինա Շիարելյան զբաղվում են այս հարցով: Երկու տարի առաջ Դյուբուան անցկացրել է փորձեր, որոնց արդյունքում պարզվել է, որ երեխաները չեն սիրում կեղծավոր մարդկանց: Այնուհետև նրանք փորձել են պարզել, թե որ տարիքից են երեխաները զգում կեղծավորությունը: Նրանց հետազոտության արդյունքները տպագրվել են Infancy ամսագրում:

Փորձին մասնակցել է 15-18 ամսական 92 երեխա: Երեխաների ներկայությամբ դերասանուհին մի քանի դրվագներ է բեմադրել. նախ դերասանուհին տխրել է, երբ իրեն խաղալիք են նվիրել, և ուրախացել, երբ մատին մուրճով հարվածել են: Ամենաբարձր տարիքի երեխաներն այս «կեղծ» պահվածքը ֆիքսել են` հետևելով դերասանուհու տարօրինակ հույզերին, իսկ ահա 15 ամսականները ցուցադրել են միանգամայն անտարբերություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here