Վերջերս մայրացած Արփի Գաբրիելյանը Instagram-ի իր էջում գրառում է արել՝ շնորհակալություն հայտնելով Էրեբունի ԲԿ-ին:
«Երեխայի ծնունդն իսկական հրաշք է… Իսկ այդ հրաշքն իրականանում է այն բժշկի օգնությամբ, ում ընտրել և վստահել ես։
Բժիշկ Անդրանիկ Պողոսյան՝ մի մարդ, ում շնորհիվ ես զգացի անբացատրելի երջանկության մի զգացում՝ ես մայր դարձա… մի մարդ, ով բազմաթիվ կանանց մայրության բերկրանք է պարգևել ։ Շնորհակալ եմ Ձեզ անչափ Անդրանիկ Պողոսիչ ։
Ուզում եմ իմ մեծագույն շնորհակալությունը հայտնել Էրեբունի ԲԿ-ի ողջ անձնակազմին, բոլոր
բուժաշխատողներին, Հատուկ շնորհակալություն
Ալլա Քուշկյանին՝ նման լավ վերաբերմունքի համար… Եվ իհարկե շնորհակալ եմ հազարավոր շնորհավորանքների , մաղթանքների , ջերմ ու բարի խոսքերի համար, որոնք ես մինչ օրս ստանում եմ Ձեզնից սիրելիներս…»: