Երգչուհի Սիլվա Հակոբյանը հայ երգարվեստի թերեւ ս ամենահամեստ եւ ամենահայեցի աղջիկն է: Եվ երբ համացանցում լուրեր տարածվեցին, որ վերջինս ընկեր ունի, բոլորը միանգամից հասկացան, որ հարաբերությունները լուրջ են, եւ ամուսնությունը սարերի ետեւում չէ:
Երգչուհու ընտրյալն է «Լայմ» հեռուստաընկերության ծրագրերի պրոդյուսերը` Դավիթ Ազարյանը: Araratnews-ի թղթակցին հաջողվեց զրուցել Դավիթի մտերիմ ընկերներից մեկի հետ։ Վերջինս հայտնեց, որ Դավիթը հոյակապ տղա է, շատ բարի եւ ընկերասեր, որ Սիլվայի եւ նրա հարաբերությունները շատ լուրջ են, եւ որ նրանք կպսակադրվեն մինչեւ տարվա վերջը:
Araratnews-ի ողջ խմբագրակազմը Սիլվային եւ Դավիթին մաղթում է սեր եւ երջանկություն: