Վերջապես Ադելը կարող է ինքնուրույն մեքենա վարել: Բրիտանացի երգչուհին հանձնել է վարորդական իրավունք ստանալու համար պահանջվող բոլոր քննություններն ու ստացել է իրավունքը: Որպես կանոն, Բրիտանիայում երիտասարդներն ավելի վաղ են ստանում վարորդական իրավունք, սակայն սկզբում Ադելը չէր կարող իրեն թույլ տալ այդպիսի շքեղություն, իսկ հետո` իր հայտնիության գագաթնակետին, ուղղակի դասընթացներին հաճախելու ժամանակ չուներ: