Երգի պետական թատրոնը նոր տնօրեն ունի: Արմեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր մասնակցեցի Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին եւ ճանաչվեցի հաղթող: Պատասխանատվությունը մեծ է, անելիքները` շատ: Անելու եմ ամեն ինչ, որպեսզի թատրոնում լինի առողջ ստեղծագործական եւ աշխատանքային մթնոլորտ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մտքերով ինձ հետ էին ու անհանգստանում էին, շնորհակալ եմ նաեւ նրանց, ովքեր դեռ շնորհավորելու են )))
Բոլորիս ուրախ եւ լավ օր եմ մաղթում»: