Կալիֆոռնիայի դատարանը մեկ տարով ազատազրկել է երգիչ Քրիս Բրաունին` փորձաշրջանի պայմանները խախտելու համար։ Նա ձերբակալվել էր մարտի 14-ին այն բանի համար, որ լքել էր ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մալիբու քաղաքի վերականգնողական կենտրոնը, ուր բուժվում էր ագրեսիաի նոպաների դեմ։ Բացի այդ, կենտրոնում նա հարձակվել էր բուժքրոջ վրա, երբ վերջինս փորձել էր նրանից արյան անալիզ վերցնել։
Այս ամենի պատճառով Բրաունը հայտնվել էր բանտում, իսկ երեկ դատարանը նրան մեղավոր է ճանաչել և ազատազրկել մեկ տարով։ Քրիս Բրաունը 6-ը տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել դեռևս 2009 թվականին, երբ ծեծի էր ենթարկել իր նախկին ընկերուհուն՝ Ռիհաննային։ 2013 թվականին Բրաունը ձեբակալվել էր Վաշինգտոնում՝ Սպիտակ տան մերձակայքում ծեծկռտուքի համար։