Երգիչ Վաչե Ամարյանը, որի «Բալա» երգն իսկական հիթ էր դարձել ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում, Վրաստանում եւ այլ երկրներում, երկրպագուներին անակնկալ էր խոստացել: Բնականաբար, շատերն էին կռահել, որ նոր տեսահոլովակ է լինելու: Վաչեն իր ֆեյսբուքյան էջում նույնիսկ նշել էր, որ անակնկալ երգն աղջկա անուն ունի:
Մանրամասների մասին տեղեկացանք Ամարյանի պրոդյուսեր Կարեն Համբարձումյանից. «Երգն իսկապես կնոջ անուն ունի՝ «Օլյա»: Երաժշտության հեղինակը հենց Վաչե Ամարյանն է: Գործիքավորումը եւ պրոդյուսինգը՝ Karen/Sevak-ի, բառերը գրել է Դավիթ Օհանը:
Շատ շուտով պատրաստ կլինի նաեւ տեսահոլովակը, որի ռեժիսորը Ժոռ Մելոյանն է, իսկ ոճաբանը՝ Արայիկ Գաբաջյանը»:
Ամբողջությամբ` news.am