տուն ժամանց Շոու-բիզ Երգիչ Մհերը կնքվեց, քավորն է Բելաջիոյի Ժոռը (լուսանկարներ)

Երգիչ Մհերը կնքվեց, քավորն է Բելաջիոյի Ժոռը (լուսանկարներ)

337
0

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունեցել հայտնի երգիչ, Հայաստանը Նոր ալիք մրցույթում ներկայացնելուց հետո մեծ ճանաչում վայելող երգիչ Մհերի սուրբ մկրտության արարողությունը: Այս քայլով երգիչը վերջ դրեց բոլոր հերյուրանքներին կապված իր աղանդավոր լինելու հետ: Հիշեցնենք, որ զանգվածային լրատվամիջոցներում բազմիցս հրապարակվել են նյութեր, որտեղ ասվում էր, թե երգիչ Մհերը Կյանքի խոսք կամ որեւէ այլ եկեղեցու հետեւորդ է, սակայն ի լուր ամբողջ աշխարհի, երգիչն այսօր ապացուցեց, որ հանդիսանում է Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ: Մկրտության արարողությանը մասնակցում էին շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ: Քավորի դերում հանդես եկավ Բելաջիո դիզայներական ստուդիայի տեր Ժոռան, նա Մհերի մտերիմ ընկերն է եւ պրոդյուսերը:

Մարիամ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Լուսանկարները` Վահե Մինասյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here