տուն ժամանց Շոու-բիզ Երգիչ Արմոն ամուսնացել է Դուբայում (ֆոտոշարք)

Երգիչ Արմոն ամուսնացել է Դուբայում (ֆոտոշարք)

345
0

Հայկական շոու-բիզնեսի ամուրիների շարքը, ինչպես հայտնի է դարձել Bravo.am-ին, լքել է Արմոն` հավերժ սիրելու խոստում տալով իր` մասնագիտությամբ իրավաբան ընտրյալին:

Երգչի հարսանիքի մասին Երեւանում շատ չխոսցեին, իսկ պատճառը մեկն է` զույգն ամուսնացել է Դուբայում:

Օրը մերն էր, եւ ուզում էինք, որ մեր կյանքում այն առանձնահատուկ լիներ` առանց որեւէ արհեստականության: Կա զգացմունք, անկեղծություն, եղավ գեղեցիկ արարողություն, ունենք լավ հիշողություններ,- Bravo.am-ի  հետ զրույցում ասել է փեսան` հավելելով, որ ոչինչ գաղտնի չեն պահել.Ով հարցնում էր, իմանում էր եւ հակառակը:

Արմոյի խոսքով` կինը նորմալ է վերաբերվում իր մասնագիտությանը եւ չի խանդում. Ես էլ գնահատում եմ սիրելիիս անկեղծությունն Աստծո հանդեպ: Եթե անկեղծ ես Աստծո առաջ, ապա սովորական մարդու համար պարզապես կատարյալ ես, ասել է Արմոն: Երգիչը նշել է, որ կնոջը սիրո խոստովանություն հաճախ է անում, վերջում էլ բոլորին հետեւյալ խորհուրդն է տվել. Եղեք պարզապես երջանիկ եւ շատ սիրեք իրար, քանի որ ժամանակը կարճ է:


Մանրամասները կարող եք ընթերցել Bravo.am կայքում:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here