Փարիզաբնակ Լիլիթ Սիմոնյանը facebook-ում գրել է.
«Այլեւս բոլորովին խելագարության, մոլագարության ենք հասնում; բանից պարզվում է որ հայ ,,հայրենասերները,, շատ չեն հավանում ազգային դրոշն ու օրհներգը, նրանց զինանշանն էլ շատ դուր չի գալիս…
Եւ բանից պարզվում է նաեւ, որ գուսաններ ու սազանդարներ կան, որ ի հարկե՛ ,,հայրենասիրական,, մղումներով, պատրաստ են դրանք ,,վերափոխել,, ու ,,վերածել հայկական ուրախ լադի,,…Վա՛խ եմ ըսէր…Դեռ որքա՞ն ենք ենթարկվելու պատմությունը եղծելու եւ իրենց չիմացությունը հանդգնաբար որպես ,,մասնագիտական կարծիք,, ներկայացնող այս հրեշավոր ու տգետ ասպատակություններին…Դեռ որքա՞ն ենք չիմանալու, որ երբ քեզ իգացնում են ու բռնությամբ պառկեցնում օտար նվաճողի տակ, ոչ միայն մեջքդ են կքում, այլ եւ ուղեղդ են հարթեցնում, որպեսզի ընդամենը մեկ ամիս անց սկսես որոճալ ,,հայկական լադերով,, կամ սեփական ,,հանճարեղությամբ,, ազգային օրհներգն ու զինանշանը, դրոշը ,,վերափոխելու,, միտքը…
Բավական է, մի ջլատեք մեզ, մի շեղեք մեզ ազատագրման մեր առաջնային խնդրից: Քաղաքացիական նոր հասարակություն ստեղծող քաղաքացիական խմբեր՝ ոտքի ելեք, պայքարեք, որպեսզի առնվազն հանրապետության վերջին ,,ատրիբուտները,, պահպանվեն…»