ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն իր ֆեսբուքյան էջում գրառում է արել. «Ժողովրդից իմաստուն չկա՝
երբ ուրիշի համար փոս ես փորում, քո չափերով փորի…
Այս մասին երևի չէր լսել Հրայր Թովմասյանը, երբ Ս.Սարգսյանի անմիջական հանձնարարությամբ գրեց Սահմանադրությունն ու որպես վարձ-շնորհակալություն նվեր ստացավ ՍԴ նախագահի պաշտոնը: Մարդ, ով չի տարբերում քաղաքական գործընթացը իրավականից, ով չի հիշում, թե մի նախադասություն առաջ ինչ ասաց և ինչ կոնտեքստում, ով իրեն ու իր պաշտոնը համեմատում է պոստում կանգնած զինվորի հետ, Սահմանադրական դատարանը համեմատում է ինչ-որ տարածքի հետ կամ, ինչպես նշեց վարչապետը, դրան վերաբերում ոչ թե ինստիտուտի , այլ սեփականաշնորհված բուտկայի և իր միակ առաքելությունն այդ պաշտոնում իրենց թիմակիցների շահերը պաշտպանելն է համարում, Գտնում եմ, որ Մելիք Ադամյանում գտնվող իրենց տարածքի պաշտպանությունն ամենաճիշտ որոշումը կլինի այս պարագայում:
Չեմ ուզում խոսել Թովմասյանի լեքսիկոնի կամ լեզվամտածողության մասին, յուրաքանչյուրը կարող է լսել, բայց այն, որ նա չի ներկայացնում ՀՀ քաղաքացիների շահերը և այդ նույն քաղաքացիները նրան վաղուց հաջողություն են ասել, դա փաստ է»: