Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել Instagram-յան միկրոբլոգի իր էջում, որտեղ դերասանուհին առանց շպարի է, կրում է մոխրագույն հագուստ։ Հրապարակմանը կից Նազենին կատարել է հետեւյալ գրառումը․
«Ամենաքաղցր պահերը, երբ ուզում ես դեռ թավալվել անկողնում, բայց աշխարհի գործն ունես անելու…, երբ երազում ես, որ կախարդական փայտիկով միանգամից սուրճը հայտնվեր ննջարանիդ սեղանիկին, որ հյուրասենյակում մոռացած գիրքը հայտնվեր ձեռքերումդ ու դու վայելեիր գիրքն ու սուրճը` քո սեփական էգոյի հետ միասին երազելը վնաս չի))), բայց դե մինչև էս նկարը ներբեռնվի ես արդեն մի ութ գործ ու մի հազար գործողություն արած կլինեմ) ինչպես աշխարհի բոլոր ու մշտապես զբաղված կանայք))) խառը հոնքերիս մասին էլ չասեմ ) Կարճ ասած #բարիլույս»։