Այսօր ԱԺ-ում մեկնարկել է քառօրյան, որի ընթացքում ընդդիմության ներկայացրած մի շարք նախագծեր մերժվեցին իշխող մեծամասնության կողմից։
«Նիստը մեկնարկել է 10-ին. և մեկ ժամ 10 րոպե մենք քննարկում ենք ընդդիմության մերժված նախագծերի հարցը։ Եվ պատճառաբանությունները, որ հետո կառավարությունը բերելու է համակարգային փաթեթ, ինձ մոտ դեժավյուի տպավորություն է ստեղծում, որովհետև նախորդ իշխանությունը նույն կերպ էր ասում»,- քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Զոհրաբյանի խոսքին արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը․ «Հարգելի՛ տիկին Զոհրաբյան, երբ որ ձեզ մոտ դեժավյու է առաջանում, ընդդիմության նախագծերի մերժման մասով, ես առաջարկում եմ մի հատ էլ կարճ ժամանակ հատկացնել և նայել ընդդիմության առաջարկած նախագծերի վիճակագրությանը, համեմատել և մտածել՝ արդյոք դեժավյուի տեղ կա, թե չէ»։