տուն Լուրեր Երբ նա միլիոնավոր գումարներ էր ծախսում կովի ծծեր լվանալու դասախոսությունների վրա, դա...

Երբ նա միլիոնավոր գումարներ էր ծախսում կովի ծծեր լվանալու դասախոսությունների վրա, դա սայթաքել չէր. ԲՀԿ-ական պատգամավորը նախկին վարչապետի մասին

199
0

47

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը անդրադառնալով վերջին քաղաքական զարգացումներին` մասնավորապես  վարչապետի փոփոխությունը` նշել է, որ խնդիրը անձերի մեջ չէ, այլ ներկայացված ծրագիրն իրականացնելու ու դրա մեթոդների մեջ է: «Խնդիրը անձերի մեջ չէր, այլ ներկայացված ծրագիրն իրականացնելու ու դրա մեթոդների մեջ էր»,- այսպիսի արդարացում է փորձում գտնել ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը նախկին վարչապետի ձախողված ղեկավարման համար, միեւնույն ժամանակ փաստելով, որ թերացումներ անկասկած եղել են: «Ակադեմիական գրքեր ուսումնասիրելով ու ճոխ մեջբերումներ անելով հնարավոր չէ լավ ղեկավար լինել ու տնտեսական հարցեր լուծել»,- իր խոսքում նշել է Լյովա Խաչատրյանը:

Ասուլիսի մյուս բանախոս Լեռնիկ Ալեքսանյանը նշել է, որ վարչապետի անձի վրա կենտրոնանալը սխալ է, իսկ անդրադառնալով նախկին վարչապետի գործունեությանը նշել է. «Տիգրան Սարգսյանն անշուշտ աշխատել է: Այն, որ ժամանակն իր հետ բերեց տնտեսական լուրջ խնդիրներ ու այդ թվում ճգնաժամ, չէր կարող սայթաքումներ չապահովել: Մարդը կարող է վրիպում թույլ տալ, իսկ դա դեռ սխալ  չէ»:

«Ի՞նչ է նշանակում վարչապետը սայթաքել է, սայթաքում են բանանի կճեպի կամ սառույցի վրա: Երբ նա միլիոնավոր գումարներ էր ծախսում կովի  ծծեր լվանալու դասախոսությունների  կամ բիոզուգարանների վրա, դա սայթաքել չէր, դա անհասկանալի մարտավարություն է»,- հակադարձել է Լյովա Խաչատրյանը: