տուն Հասարակություն Երբ մտածում եմ Կոմիտասի մասին, լիաթոք շնչում եմ իմ Հայաստանի օդը. Արամ...

Երբ մտածում եմ Կոմիտասի մասին, լիաթոք շնչում եմ իմ Հայաստանի օդը. Արամ Խաչատրյան

515
0

Երբ մտածում եմ Կոմիտասի մասին, լիաթոք շնչում եմ իմ Հայաստանի օդը: Նրա լեռների, ձորերի, հովիտների գեղեցկությունը անդիմադրելիորեն կլանում է ինձ:
Երբ լսում եմ Կոմիտաս, ծարաված ճամփորդի պես աղբյուր եմ տեսնում՝ նման այն հազարավոր աղբյուրների, որ սփռված են իմ հին, սքանչելի երկրի վրա:
Ես պապակ շրթներով խմում եմ ու չեմ հագենում այդ մաքուր, զուլալ ակունքից: Ինչքան անաղարտություն, մաքրություն, անմեղություն ու պոեզիա կա նրա մեջ:
Կոմիտասը՝ հայ երաժշտական դպրոցի հիմնադիրը, եղել է, է և կմնա իմ մեծ ուսուցիչը:

Լուսանկարում հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը ծաղիկներ է դնում Կոմիտասի շիրիմին

Կոմիտասի երաժշտությունը մաքրագործում և վեհացնում է հոգիդ, երջանկության կոչում:
Ես կարծում եմ, որ հայ յուրաքանչյուր երաժիշտ պետք է իմանա Կոմիտաս և իր սրբազան պարտականությունը համարի այն մեծ ավանդների զարգացումը, որ կտակել է Կոմիտասը: