տուն Քաղաքական Միջազգային Երբ մենք եկանք իշխանության․ Միշել Օբամայի լեզվի սայթաքումը

Երբ մենք եկանք իշխանության․ Միշել Օբամայի լեզվի սայթաքումը

116
0

Michelle-Obama-and-Barack-Obama-share-a-hug

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տիկինը՝ Միշել Օբաման երեկ լեզվի սայթաքում է թույլ տվել՝ ասելով, որ 2008 թվականին իրեն ամուսնու հետ նախագահ են ընտրել։ Այս մասին հաղորդում է The washington Post-ը։

Բոստոնում բարեգործական միջոցառման ժամանակ առաջին տիկինը հիշեցրել է հավաքվածներին, որ «երբ իրենք (ինքն ու Բարաք Օբաման — խմբ․) եկան իշխանության․․․»։ Դրանից հետո Միշելն անմիջապես ուղղել է սխալը․ «Երբ Բարաքը եկավ իշխանության՝ ես նրա կողքին էի»։

Միշելը շեշտել է, որ Բարաք Օբաման կատարել է իր խոստումների մեծ մասը՝ 50 ամիս շարունակ չի դադարում գործազրկության նվազումը, մասնավոր սեկտորում ստեղծվել է 9.2 մլն նոր աշխատատեղ։ «Դժվար է մոռանալ, թե որ կետից ենք սկսել», — ասել է նա։