տուն Հասարակություն Երբ կվերսկսվեն Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղություններով չվերթները

Երբ կվերսկսվեն Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղություններով չվերթները

333
0

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է

  • Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ ս․թ․ դեկտեմբերի 27-ից թուրքական «Ատլասգլոբալ» ավիաընկերությունը վերսկսելու է իրականացնել Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղություններով չվերթեր։ Ս․թ․ դեկտեմբերի 21ից 26-ն ընկած ժամանակահատվածում քիչ թվով վաճառված տոմսերի պատճառով ավիաընկերությունը չի կարող իրականացնել չվերթեր նշված ժամանակահատվածում (դեկտեմբերի 21ից 26-ը)։

«Ատլասգլոբալ» ավիաընկերությունը նշել է, որ արդեն սկսել են վաճառված տոմսերի փոխանակման և փոխհատուցման ընթացակարգը։